Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մերժում եմ այս մարդու գոյությունը». գրականագետը՝ Անդրանիկ Նիկողոսյանի մասին (տեսանյութ)

Հասարակություն
Nikoghosyani-masin-

Եթե երկրում թեկուզ մեկ հոգի մտածում է անկախությունից հրաժարվելու մասին, ապա դա արդեն խնդիր է։ Գրականագետ Դավիթ Գասպարյանը դատապարտում է Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի՝ օրեր առաջ ասված միտքը, թե Հայաստանը հանրաքվեի միջոցով պետք է միանա Ռուսաստանին։ Վերջինս պարզապես ծառայում է ռուսական իշխանությանը։ «Հավանաբար նա ինչ որ ծրագիր է կատարում։ Ուզում է էստեղ իր մեյդանը, մայդանը սարքել այս ձևով։ Սրա դեմը պետք է առնենք։ Մերժում եմ այս մարդու և գոյությունը, և խոսքը, և ասածը։ Այսպիսի մարդիկ մեր հասարակության մեջ տեղ չունեն»։ Իսկ Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը զարմանում է, թե ինչի՞ համար են Նիկողոսյանին այդչափ մեդալներ ու պարգևներ շնորհել։ «Այդ ի՞նչ արժանիքների, գործողությունների համար են տրվել նրան այդ մեդալները»։ Արվեստագետը վստահ է, որ Անդրանիկ Նիկողոսյանը կարիերայով տարված երիտասարդ է, ով ընկել է որոշակի հոսանքի տակ, Ռուսաստանի «ցարին» է ենթարկվում և ներկայացնում օտար երկրի շահերը։ «Մենք կարող ենք խոսել մեր երկրից, նրա խնդիրներից, բայց ոչ ուրիշ երկրի վասալը գա, ասի, թե ինչ անենք»,-եզրափակեց պարոն Բաբայանը։