Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100 մետրանոց Եռագույնը ծածանվեց Նեմրութի բարձունքին

Հասարակություն
nemrut

Մեծ Եղեռնի խորհուրդը կրող՝ 100 մետրանոց Եռագույնը ծածանվեց Նեմրութի բարձրունքում, հին հայկական սրբավայրում   Մեծ Եղեռնի խորհուրդը կրող՝ 100 մետր երկայնք ունեցող Եռագույնն ամեն անգամ բացվելով և ծածանվելով, գրավում է մարդկանց ուշադրությունը և ևս մեկ անգամ հիշեցնում կատարված ոճրագործության մասին: Արևմտյան Հայաստանում իրականացվող ֆլոշմոբ-ակցիաների շարքի ընթացքում՝ Եռագույնն ամեն անգամ ծածանվելով, համայն աշխարհի ուշադրությանն է ներկայացնում նաև մեր հնամենի վայրերն ու շինությունները, որոնք ներկայացնում են զուտ Հայկյան մշակույթն ու պաշտամունքները, վկայում, որ այդ վայրերում, դեռ հազարավոր տարիներ առաջ, ապրել և արարել են հայեր: Այդիսկ պատճառով «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամը իր հնարավորության սահմաններում շարունակում է Արևմտյան Հայաստանի տարածքներում իրականացվող ֆլեշմոբ-ակցիաների շարքը:   Օգոստոսի 12-ին տեղի ունեցող Նավասարդի՝ հնագույն հայկական Ամանորի տոնի առիթով Մեծ Եղեռնի խորհուրդը կրող Եռագույնը եղավ նաև Նեմրութ լեռան բարձրունքում գտնվող հայ աստվածների հուշարձանախմբից կազմված հին հայկական սրբավայրում: Այս մասին մեզ հայտնում է Արցախայան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը, ով նաև 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնի հեղինակն է: Օգոստոսի 12-ի առավոտյան հայ զբոսաշրջիկներից կազմված ուխտավորների խումբը սկսել է նվաճել լեռան բարձրունքը, ինչից հետո՝ հնագույն հայկական սրբավայրի շուրջ պարզելով Մեծ Եղեռնի խորհուրդը կրող դրոշը, շրջան է կազմել և 100 վայրկյան լռոթյամբ հարգել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:   Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին «Տիգրան Մեծ» Հիմնադրամին հաջողվել է Եռագունը ծածանել նաև պատմական Հայաստանի Մեծ Հայքի Մոկք նահանգի Միջա գավառում, Սարիխաչ լեռան հարավ-արևմտյան լանջին, Ապարանից Սուրբ Խաչ վանքի լեգենդար խաչքարերի շուրջ, որոնք իրենց 12-ից 14-տոննա կշռով և 6 մետր բարձրությամբ՝ ոչ միայն աշխարհի ամենամեծ խաչքարերն են, այլ նաև հայ ազգի երբեմնի զարգացածության, կրթվածության և ուժի վկան: Նշված նախաձեռնությունները հնարավոր եղավ իրականացնել «Ախթամար տուր» գործակալության աջակցության շնորհիվ:   «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ   11885270_1044860968888173_4513996929494223758_n 11825982_1045668818807388_4887572151190656190_n 11866204_1045653905475546_5571548395948586947_n 11889476_1045654085475528_4247327669079055833_n 11889699_1045656712141932_2166803384559078306_n 11831759_1045656985475238_4055890334348480090_n 11889435_1045658988808371_2458250781848906351_n 11828696_1045660002141603_2249509829424699483_n 11094347_1045660192141584_3415228206291532971_n 11056091_1045660415474895_3028117115416758741_n 1509814_1045660995474837_5547827630988740670_n 11836704_1045663305474606_6422470849711434883_n 11831648_1045664422141161_1925714568988509588_n nemrut 11822839_1044851188889151_7776799456663200623_n