Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

8 վիրավոր, մեկ զոհ. 7 մեքենա բախվել են Երասխում/լրացված (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
a53671d419fce4945c633da827db8e48

Օգոստոսի 13-ին, ժամը 08.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի մոտակայքում, բախվել են «Մերսեդերս Ե» մակնիշի 94 QS 444 պ/հ (Է. Հ. , 33 տարեկան), «Նիսսանա Տիանա» մակնիշի 471 ՍԼ 24 պ/հ (վարորդ` 1953 թ. ծնված Ա. Ա.), «Մերսեդես» մակնիշի 105 ԼՍ 67 պ/հ բեռնատար (վարորդ` 1959 թ. ծնված Ա. Գ. ), «ԴԱՖ» 34 NV 147 պ/հ (Ս. Ս., 36 տարեկան) բեռնատար, «ՄԱՔ» մակնիշի 73D69810 պ/հ (վարորդ Ի. Խ., 55 տարեկան, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) բենզատար, «Ֆորդ Տրանզիտ» և «Տոյոտա Վիտս» (վարորդ` 1957 թ. ծնված  Գ. Պ. ) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Ֆորդ Տրանզիտ» (վարորդ՝ 1973 թ. ծնված Վ. Ա., ԼՂՀ քաղաքացի), «Տոյոտա Վիտս» և «Մերսեդերս Ե» մակնիշի ավտոմեքենաներում: ՃՏՊ-ի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Ա.-ը տեղում մահացել է: Մարմնական վնասվածքներով Արարատի ԲԿ են տեղափոխվել «Տոյոտա Վիտս» մակնիշի ա/մ ուղևորներ` 1986 թ. ծնված Ա. Պ.-ը և 2014 թ. ծնված Ա. Պ.-ը, «Նիսսանա Տիանա» մակնիշի ա/մ վարորդ Ա. Ա.-ը, ուղևորներ` 1974 թ. Ա. Գ.-ը և 1967 թ. ծնված Հ. Գ.-ը, 1996 թ. ծնված Ա. Բ.-ը և 1974 թ. ծնված Ս. Բ.-ը , «ՄԱՔ» մակնիշի ա/մ վարորդ Ի. Խ.ը , որտեղ Ա. Պ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ «Ֆորդ Տրանզիտ» ուղևոր` 1946 թ. ծնված Վ. Ա.-ը (ԼՂՀ քաղաքացի) տեղափոխվել է Վեդի քաղաքի ԲԿ:: Ի. Խ.-ը այնուհետև տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Ա. Բ.-ը՝ «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: