«Քյավառցին այլեւս չի կարողանում խմել» (տեսանյութ)
Ծաղկաշեն գյուղի գեղեցիկ բնությունը տեղացիներից ոչ մեկի սրտով չէ, գյուղը զրկվել է Գեղամա լեռներից սկիզբ առնող իր ջրից: «Գանձակի գյուղապետի եւ մեր նախկինում էդ գյուղապետի համաձայնության եկած, թե ինչ ձեւի, ջուրը տարել են Բատիկյան որոգելու։ Ու հիմա մենք զրկվել ենք ջրից»,- ասաց Ծաղկաշենի գյուղապետ Սերյոժա Սարգսյանը Այս տարի պակասել է գյուղի շրջակա դաշտերի խոտը, սա ողբերգություն է անասնապահությամբ ապրող գյուղի համար: Առանց այն էլ արտագաղթից բացի այլ թեմա չկա Ծաղկաշենում, ոմանք սակայն մեկ անգամ փորձել են, երկրորդ անգամ հազիվ թե ստացվի.«Չեն թողնում խոպան էթամ, դեպորտ են արել։ -Ով։ -Ռուսները»,- ասում է դպրոցի պահակ Մխիթար Գասպարյանը Մխիթար Գասպարյանն ասում է, որ անգամ շնչելն է դժվար այս գյուղում, ծովի մակերեւույթից բարձր է 2200 մետր, ավելի բարձր է, քան Սեւանա լիճը։ Գուցե երեխանե՞րն են այս գյուղի ապագան: Առավել մանրամասն՝ տեսանյութում: