A
A
«Միշտ էլ նոր սերունդը պետք է իշխի». այսօր Երիտասարդության միջազգային օրն է (տեսանյութ)
Հայաստանի բնակչության 30 տոկոսը երիտասարդ են. այսինքն՝ 18-30 տարեկան։ Այսօր երիտասարդության միջազգային օրն է։ Ինչպիսի՞ն է հայ երիտասարդը։ «Համեմատ ուրիշ երկրների՝ մենք շատ արագ ենք զարգանում»,-ասում է նրանցից մեկը։ «Մեր երիտասարդությունն էս պահին ավելի բարձր մակարդակի վրա է»,-նշում է մեկ ուրիշը։ Հայ երիտասարդներն իրենց պատկերացնում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական։ «Միշտ էլ նոր սերունդը պետք է իշխի, հինը պետք է գնա»,-շեշտում է նրանցից մեկը։ Երիտասարդության մասին ամփոփ նոր տվյալներ չկան։ 2010 թվականի տվյալով՝ երկրում 278.200 գործազուրկից 117.200-ը երիտասարդներն են։ Նրանց 38 տոկոսն ունի միջնակարգ, 17,8 տոկոսը՝ բարձրագույն կրթություն, քիչ չեն նաև ուսումը կիսատ թողածները։ Մանրամասները՝ տեսանյութում