Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նամակ Ղարաբաղից». Ստերլիգովը ադրբեջանցիներին նամակ է գրել ճշմարտության մասին

Հասարակություն
sterloigov-PrtScr

Ստերլիգովն իր նամակում նշել է, որ ճշմարտությունն ադրբեջանցիներից շատերին դուր չի գա։ Ռուս ձեռնարկատեր Գերման Ստերլիգովն, ով մշտական բնակության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր տեղափոխվել այս տարվա հունիսին, «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում «Նամակ Ղարաբաղից» վերտառությամբ բաց նամակ է հրապարակել՝ ուղղելով այն ադրբեջանցիներին։ Ստերլիգովը հարցադրում է առաջ քաշում՝  ինչի՞ց է ծագում հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև պատերազմի հնարավորությունը։ «Կեղծ պնդումներից, որ Ղրաբաղն, իբր, ադրբեջանական պատմական հող է։ Այս սատանայական սուտը Ադրբեջանի միլիոնավոր ազնիվ և դյուրահավատ բնակիչների դրդում է սեփական կյանքը կեղծ նպատակի համար զոհելու պատրաստակամության»,-շարունակում է նա։ Ընտանիքին ԼՂՀ տեղափոխած Ստերլիգովը նման «դյուրահավատությունը» պայմանավորում է «դեռևս հարյուր տարի առաջ խորհրդային ծախված պատմաբանների առջև՝ այս թեմայով ճշմարտությանն ինչ-որ չափով նման բան գրելու խնդրով»։ «Ես ձեզ այժմ չեմ ապացուցելու, որ Ղարաբաղն իրականում վաղնջական հայկական հող է։ Այդ մասին ինձնից ավելի պերճախոս և հաստատուն կերպով խոսում են առանց բացառության բոլոր հին տարեգրությունները և բոլոր հին գերեզմանները՝ մակագրված հայոց լեզվով»,-գրում է ռուս ձեռնարկատերն, ով նաև «Հին գրի սիրահարների համայնքի» է։ Նա նաև հիշեցրել է, որ ինքը ռուս է, ոչ թե հայ և ԼՂՀ-ի վերաբերյալ նման վստահություն հայտնում է միայն այն պատճառով, որ դա է ճշմարտությունը։ «Ստացվում է, որ Ղարաբաղի համար պատերազմում հայերը զոհվում են ճշմարտության,իսկ ադրբեջանցիները՝ ստի համար»,-գրում է Ստերլիգովը։   Իր բաց նամակում նա նաև կոչ է արել ադրբեջանցիներին՝ չհավատալ այն լրագրողներին և քաղաքական գործիչներին, ովքեր «զառանցում են», իբր, ինքն ատում է իրենց և հավելել, որ ինքն ադրբեջանցիների ընկերն է, այդ իսկ պատճառով դեմ առ դեմ ասում է ճշմարտությունը, որը նրանցից շատերին դուր չի գա։   Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Ստերլիգովի նկատմամբ։ Նրան մեղադրանք է նորկայացվել «առանց համապատասխան փաստաթղթերի պետական սահմանն անօրինական կերպով հատելու և պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի» մեղադրանքով։