A
A
Պերմյակովի դատավարությունը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայում (տեսանյութ)
Պերմյակովի դատավարությունը լուսաբանող օպերատորներին 15 րոպե թույլատրեցին նկարահանել նիստը: Դատավարության ընթացքում դատավորի այն հարցին, թե ինչպե՞ս է ինքնազգացողությունը, Պերմյակովը պատասխանեց, որ լավ է: Մեղադրող դատախազ Վլադիմիր Անդրուսենկովը հնչեցրեց Պերմյակովին առաջադրած մեղադրանքը: Վալերի Պերմյակովն ամբողջությամբ ընդունեց մեղադրանքը: Իսկ նրա շահերի պաշտպանը հայտարարեց, որ այս փուլում հարցերի չի պատասխանելու: