ՀՀ Նախագահն օլիմպիական չեմպիո՞ն է, թե՞ Ճապոնիայի կայսր (տեսանյութ)
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի կարծիով՝ երկրի գլխավոր փաստաթղթի փոփոխված տարբերակում միտումնավոր են որոշ զավեշտալի կետեր մտցվել, որպեսզի միայն դրանք շտկվեն և իշխանության համար ցանկալի սահմանադրությունն ի վերջո կյանքի կոչվի։ «Գրված է. «Նախագահն ազգային միասնության խորհրդանիշ է»։ Օլիմպիական չեմպիո՞ն է, թե՞ Ճապոնիայի կայսր։ Այսինքն, հասկանալի է, որ դա ծիծաղելի ձևակերպում է և պետք է փոխվի։ Այ տեսեք, քննարկեցինք, փոխեցինք»։, - ասում է փաստաբանը։ Նա կարծում է, որ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկար, իսկ գործող սահմանադրությունն այդպես էլ կյանքում չկիրառվեց։ «Այս ամենը մի մեծ խաղ է, որն ունի իր ռեժիսորները, կազմակերպված է։ Հետևաբար անգամ չեմ էլ ուզում նայել՝ մեջը ինչ են գրել, որովհետև ի սկզբանե վիրավորական է։ Նոր սահմանադրություն է մշակվում, առանց դրա կարիքը լինելու, և դա մի հանձնաժողով փակ, որից մենք տեղյակ չենք»,-շեշտեց պարոն Աթանեսյանը։