Թուրքիայի քաղաքացիներին չի հաջողվել մկրտվել Հայաստանում (տեսանյութ)
Համահայկական խաղերի առիթով Հայաստանում գտնվող Թուրքիայի քաղաքացիներ Էրդալ Մերջանը եւ եւս 2 անձինք չեն կարողացել մկրտվել Հայ առաքելական եկեղեցում։ Նրանք չեն ունեցել Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության հաստատումը, որ ազգությամբ հայեր են։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ, թուրքագետ Սարգիս Հացպանյանը տարօրինակ է համարում այս փաստը. «Մի՞թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է ենթարկվի Արամ Աթեշյանի ասածին։ 6 եկեղեցի ենք մենք շրջել, փորձելու համար տեսնենք ինչ պետք է լինի։ Յուրաքանչյուր եկեղեցում ասում էին՝ Արամ Աթեշյանի շրջաբերականը կա Պոլիսից, չենք կարող կնքել։ ԿԳԲ-ի նման է էլի , եկեղեցին կառույց է ստեղծել, որ ցանկացած Տեր Հայր վախենում է նման բան անել։ Ասում է սիրտս ցավում է, բայց չեմ կարող ։ Ես գտնում եմ, որ Էրդողանի եւ Դավութողլուի հրահանգներով է Արամ Աթեշյանը շարժվում»,- նշեց Սարգիս Հացպանյանը։