A
A
Ինչո՞ւ է վտանգավոր դեկորատիվ լողավազանը (տեսանյութ)
Բաց ջրամբարներն ու դեկորատիվ լողավազանները նախատեսված չեն լողալու համար, քանզի ապահովված չեն ջրի պատշաճ որակ ու հիգիենիկ պայմաններ։ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» -ի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը զգուցաշնում է, որ այնտեղ լողալը կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ հանդիսանալ։ « Սա կարող է բերել տարատեսակ աղիքային վարակների։ Դրանից բացի ջրում կարող են աճել տարբեր մակաբույծներ, որոնք բերում են մաշկի տարբեր հիվանդությունների»,- ասաց նա։