Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուն կարող է լինել նաեւ ամռանը (տեսանյութ)

Հասարակություն
water

«Ջուրն ավելի թանկ է, քան նավթինը»,-կարծում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Ճարտարագիտության ֆակուլտետի Ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Արտակ Համբարյանը։ Այժմ, առավել, քան երբևէ, հրատապ է ջրի պահպանման խնդիրը։ Մասնագետը կարևորում է բնական սառեցման միջոցով ջրային պաշարների պահպանումը։ «Եվ հետո կարող ենք այդ ջուրն օգտագործել, երբ դրա պահանջարկը շատ լինի»։ Բայց ջրի պահպանումը մեծ գումարներ է պահանջում։ Այդ իսկ պատճառով պարոն Համբարյանն առաջարկում է ձյան «ծածկոցը» կիրառել այլ նպատակով. «Դա շատ է օգտագործվում սպորտային միջոցառումների ժամանակ, մասնավորապես՝  լեռնադահուկային սպորտում։ Դրանից կարելի է գումար աշխատել և ձյան «ծածկոցի» պահպանման ծախսերն արդարացված կլինեն»։ Մասնագետն ասում է՝ ձյունը պատվում է հատուկ նյութով՝ գեոտեքստիլով, որը Գերմանիայում է արտադրվում և այդպես կարող է մնալ 3-4 տարի։ «Դա սինթետիկ վերմակ է»,-շեշտում է նա։ Իսկ բնապահպան Կարինե Դանիելյանն իր հերթին նշեց, որ ներկայում ջրի պակասն առկա է ամբողջ աշխարհում։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե որքա՞ն է կազմում մեր երկրում ջրի կորուստը, տիկին Դանիելյանը շեշտեց. «Մեր խմելու և ոռոգման ջրի կորուստը կազմում է 60-80 տոկոս, բայց դա խիստ հարաբերական է։ Վարկած կա, որ մեր օլիգարխները չեն վճարում օգտագործած ջրի համար և դա ներկայացվում է որպես կորուստ»։ Իսկ Սևանա լճի վիճակը բնապահպանը դրական է գնահատում։ «Ջրի մակարդակի բարձրացման շնորհիվ ընդհանուր առմամբ Սևանի վիճակը լավացել է և ջրի, և շրջակա տարածքի առումով»։