Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչները սեփական ուժերով ապամոնտաժում են նոր սկսվող շինարարությունը (տեսանյութ)

Հասարակություն
Susik-nkar-shenq

Դավթաշեն 4-րդ թաղամասի 21, 22, 23, 24,25 շենքերի բնակիչները սեփական ուժերով ապամոնտաժման աշխատանքներ են իրականացնում։ Արդեն 2-րդ օրն է նրանք պայքարում են նոր սկսվող շինարարության դեմ, որը դժվարանցանելի է դարձնելու շենքերի ելումուտը։ «Մարդկանց իրավունքն է խախտվում, ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Հենց հիմա, եթե նրանք կարողանան ապահովել, որ երկու հրշեջ եւ մեկ շտապ օգնության մեքենա մտնի արագ բակ եւ դուրս գա, մենք դեմ չենք, թող սարքեն, մենք էլ իրենց կօգնենք»,- ավելացրեց Վարդան Վարդանյանը։ Իսկ Թամարա Մկրտչյանն էլ ավելացնում է. «25 տարի է այս շենքում ենք ապրում, ոնց կարելի է մեր ճանապարհը փակի ինքը։ Ասում է, հելեք գնացեք, այս իմն է ես առել եմ եւ վերջ»։ Տարածքը ձեռք է բերել Գագիկ Գեւորգյանը՝ աճուրդով։ Պնդում է. որ ունի քաղաքապետի թույլտվությունը՝ երկհարկանի կառույցի համար. «Մարդիկ չգիտես ինչի որոշել են, որ այս տարածքում ոչինչ չպետք է լինի։ Առաջին հարկում կառուցելու եմ հասարակական նշանակության, երկրորդ հարկում էլ՝ բնակելի։ Ունեմ շինթույլտվությունը, ունեմ նախագիծը, ամեն ինչ օրինականության սահմաններում է»։ Բնակիչները պատրաստվում են դիմել քաղաքապետին՝ շինարարությունը կասեցնելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում։