A
A
Փնտրում են Հայրենական պատերազմում զոհված զինվորի հարազատներին
Հայաստանի Վետերանների հանրապետական խորհուրդը փնտրում է 1913 թ. ծնված և 1942 թ. Ստարայա Ռուսսա քաղաքի շրջանում զոհված (անհայտ կորած) Ռուբեն (Գանժիլովիչ՞) Դադայանի հարազատներին: Ռուբեն Դադայանը ծառայել է Կարմիր բանակի 1-ին Հարվածային զորամասի 541 հրաձգային գնդում։ Զոհվածի մարմինը ամփոփված է ՌԴ Նովգորոդի մարզի Պարֆինո բնակավայրում գտնվող զինվորական գերեզմանոցում։ Այս մասին ասվում է խորհրդի տարածած հաղորդագրության մեջ: Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով. (+374) 555-0-1421, 525-390