Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«1843 թվականից նման շոգ չի եղել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gagik-surenyan

Շոգն աննախադեպ է։ Սա փաստում է ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայությունը։ «1843 թվականից նման շոգ եղանակ չի եղել։ Օգոստոսի 2-ին Արարատյան դաշտում ամենաշոգ օրն է գրանցվել»,-շեշտեց ՏԿԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Բարձր ջերմաստիճանի արդյունքում խոնավության խիստ ցածր մակարդակ կա։ Մասնագետը հորդորում է գյուղատնտեսներին ինտենսիվորեն ջրել մշակաբույսերը, քանի որ դրանք շատ արագ ջրազրկվում են այս պայմաններում։ Այս շրջանում անոմալ երևույթներ են նաև գրանցվում։ «Անոմալ էր այն, որ 41 աստիճան ջերմությունից հետո անձրև եկավ»,-ասաց պարոն Սուրենյանը։ «Այսօրվանից, սակայն, օդի ջերմաստիճանը նվազելու է, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Բայց օգոստոսի 10-ից սառը օդային հոսանքները կհեռանան և այս անգամ Իրաքից կթափանցեն տաք օդային հոսանքներ»,-հայտնեց Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը։ Նա նաև հավելեց, որ հանրապետության մեծ մասում ստեղծվել է խիստ հրդեհավտանգ իրավիճակ և բնության գրկում հանգստացողները պետք է շատ զգույշ լինեն՝ հրդեհից խուսափելու համար։