«Չկա այնպիսի վերաբերմունք, որ ես ռուս եմ, որ այն չեմ» (տեսանյութ)
Եգիպտահայ 27-ամյա Հրազդան Կարինյանը 6-րդ անգամ է ժամանել Հայաստան։ Համահայկական խաղերի մասնակից բասկետբոլիստը իր տպավորություններն է կիսում։ «Ավելի լավացած է։ Փողոցները, օդը, անուշիկ կանաչությունը»,-ասում է նա։ Առանց սպորտի երիտասարդն իր կյանքը չի պատկերացնում։ 3 տարեկանից գնդակը ձեռքին է։ Չի թաքցնում, որ ուզում է իր թիմը լավագույնը ճանաչվի Համահայկական խաղերում։ «Ամեն խաղերու 6-րդ եղանք, հիմա փորձենք այս անգամ ավելի լավ արդյունք մը բերել»։ Կահիրեի մրցակիցը ռուսական Կոտելնիկի քաղաքի թիմն է։ Անդամներից Մաքսիմի ծնողներից մայրն է հայ։ Առաջին անգամ լինելով մոր հայրենիքում, նա զարմացել է վերաբերմունքից։ «Բոլոր մարդիկ շատ բարեհամբույր են, չնայած այն բանի, որ ես շատ նման եմ ռուսի, չկա այնպիսի վերաբերմունք, որ ես ռուս եմ, որ ինչ որ այն չեմ։ Մանրամասները՝ տեսանյութում