Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն ինչ կանեն Սուրիկ Խաչատրյանի որդուն պատասխանատվությունից ազատելու համար (տեսանյութ)

Հասարակություն
surik-xachatryani-vordi22

«Չափավոր արտահայտված նևրաստենիա» ունենալը հիմք չէ հանցագործություն կատարած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, զինվորական ծառայությունից տարկետման մեջ է հենց այդպիսի ախտորոշմամբ։ «Մեր քրական օրենսգիրքը նախատեսում է, որ պատասխանատվության չի կարող ենթարկվել այն անձը, որը հանրորեն վտանգավոր արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, իսկ այդ վիճակում է կատարվել արարքը , թե ոչ կարող է հաստատվել ոչ թե նախկինում գոյություն ունեցող փաստաթղթով , որի հիմքով ազատվել է զինվորական ծառայությունից, այլ բացառապես դատահոգեբանական եզրակացությամբ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է Զաքարյան եղբայրների փաստաբան Լևոն Սահակյանը։ Սուրիկ Խաչատրյանի որդին կալանավորված է Սդղի գյոլի միջադեպի գործով, որի հետևանքով Հարություն Զաքարյանը կորցրել էր տեսողությունը։ Տիգրան Խաչատրյանի առողջական խնդիրների վերաբերյալ հայտարարությունները Զաքարյանների ներկայացուցիչը պատահական չի համարում։ «Իհարկե, պաշտպանական կողմը կկատարի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ազատի Տիգրան Խաչատրյանին պատասխանատվությունից , սակայն կարծում եմ, որ դժվար թե այդ գործը հաջողությամբ պսակվի, որովհետև նախաքննական մարմինն այս անգամ կարծես թե օբեկտիվորեն է գործը քննում»,-ասում է Լևոն Սահակյանը։ Սուրիկ Խաչատրյանը որդու ձերբակալությունը համարում է անհիմն։ Մանրամասները՝ տեսանյութում։