Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեժիսորը խորհուրդներ է տալիս լրագրողներին (տեսանյութ)

Հասարակություն
arshak-nkar

Մի շարք  լրատվամիջոցներ, այդ թվում հայտնի, շարունակում են հայկական բանակի ռազմավարության հետ կապված հակաքարոզչություն տարածել։ Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը խորհուրդ է տալիս լրագրողների հետ անցկացնել հատուկ դասընթացներ՝ բանակի մասին լուսաբանելու կանոնների մասին. «Ադրբեջանի քարոզչությունը հայկական լրատվամիջոցներն են անում։ Լրագրողների հետ պետք է աշխատանք տարվի եւ բացատրենք, թե ինչը պետք է լուսաբանեն, ինչը՝ոչ։ Վատ բաները լուսաբանելը, դժբախտությունները, պատահարները հասկանալի է, որ ձեզ լայքեր է բերում, բայց դրանով օգուտ չեք տալիս։ Բանակը մեր երեխան է՝ իր բացերով, թերություններով, դու քո երեխայի արատը աշխարհին չես հայտնի, կփորձես ուղղել ներսում»,-ասում է Արշակ Զաքարյանը, օրինակ բերելով մի քանի օր առաջ լույս տեսած մի նյութ. «Տվյալ լրատվամիջոցը հայտնում է, որ մենք բոյկոտ ենք արել եւ չենք գնացել դիրքեր։ Սա մենք հայտնում ենք թշնամուն, որը արգելված է»։