Դպրոց, որտեղ ժամանակը 24 տարի է կանգ է առել (տեսանյութ)
Ծաղկաշենի միջնակարգ դպրոցի այս դասարաններում ձմռանը ուժեղ ջեռուցման պայմաններում ջերմաստիճանը երբեք 10 աստիճան տաքությունը չի գերազանցել. «Գազը վառում էին, մոտ միլիոն, միլիոնուկես, ջերմություն, տաքություն չկար դպրոցում»,- ասում է Ծաղկաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սանասար Սարգսյանը։ Այստեղ ամառը տեւում է հազիվ երեք ամիս, ավելի քիչ քան Սեւանա ավազանի ամառն է։ Գյուղի դպրոցն արդեն պատրաստվում է սեպտեմբերի կեսերից սկսվող ձմռանը։ Առաջին Հայաստանի անկախությունից ի վեր անգամ այստեղ վերանորոգվում են պատուհանները, որոնք միշտ հյուրընկալ են եղել ձմռան բուքի առաջ. «Ամենալավ տաքացնելու դեպքում լինելում էր 12-16»,- հավաստիացնում է Սանասար Սարգսյանը։ Վերանորոգվող պատուհանները նույն փայտից պատուհաններն են, սակայն վերանորոգման տեխնոլոգիաներն են եվրոպական։ Երեխաները եվրովերանորոգման մասին չեն երազում։ Վարպետ Վարդգես Արտաշյանը խորհուրդ էլ չի տալիս դաս պարապել եվրոպատուհանների մեջ. «Երբ որ Աստված ուզեց փրկություն անել, Նոյան Տապանը փայտից պատրաստել տվեց»։ Երեխաներն առանձնապես չգիտեն էլ, թե ում շնորհակալ լինել այս ամենի համար։ Էներգիայի խնայողությամբ զբաղվող «Տապան» էկո-ակումբի ղեկավարն ասում է՝ Նորվեգիայի պատվո հյուպատոսին։ Բայց սա առաջին ու վերջին այսպիսի դպրոցը չէ. «Կարող է սխալվեմ, բայց մոտավորապես երեւի մեր դպրոցների 40 տոկոսն այս վիճակում է», նկատել է տալիս «Տապան էկո-ակումբ» ՀԿ ղեկավար Հրանտ Սարգսյանը։ Հրանտ Սարգսյանը տեղյակ է, որ այստեղ դասապատրաստումն ընթացել է նաեւ 90-ականների սկզբների նավթավառների ծխի ներքո՝ հետեւանքները կարող են դաժան լինել «Ամեն օր շնչել էդ նավթի չայրված եւ այրված արտանետումները եւ չունենալով 18 աստիճան ջերմություն... Եթե 18 աստիճան չկա ջերմություն, ուրեմն դպրոցը պիտի չաշխատի»։ Դպրոցի հաջորդ մարտահրավերը տանիքն է եւ ժամանակակից կահավորանքը։ 24 տարի առաջ կանգ առած ժամանակի այս շենքի միակ նորությունը այս անիրական երեխայի արցունքներն են եւ բարձր դասարանցիների հիշողություններն ու պահանջները ժամանակակից Թուրքիայից։