Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհավտանգ տարածքներում ժամանակավորապես կարգելվի հրավառությունը

Հասարակություն
MHM60847-copy

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են աշխատանքային երկհերթ ժամանակացույցով ոռոգման, ինչպես նաև խոտհնձի աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների, առևտրի և բնապահպանության վարչությունների և ոստիկանության հետ համատեղ ձեռնարկել միջոցառումներ՝ հրդեհավտանգ հատնվածներում հրավառությունները ժամանակավորապես արգելելու ուղղությամբ: «Ուշադրության կենտրոնում պահեք այն վայրերը, որտեղ չորացած խոտ ունենք: Խիստ հսկողության տակ պահեք սպասարկող ընկերությունների և ռեստորանային համալիրների աշխատանքը և արգելեք հրավառությունները: Ու հատկապես հաշվի առնելով, որ հրդեհների մի քանի դեպքերի պատճառը հենց հրավառություն է եղել, նախազգուշացրեք տվյալ օբյեկտների պատասխանատուներին առնվազն այս ժամանակահատվածում ձեռնպահ մնալ հրավառություններ կազմակերպելուց»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն