A
A
Վթարային ջրանջատումներ Շենգավիթում եւ Դավթաշենում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարով պայմանավորված, ս.թ. հուլիսի 22-ին ժամը 9.30-ից դադարեցվել է Դավթաշենի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ բնակելի զանգվածների ջրամատակարարումը:
Ներկայումս ընթացող վերանորոգման աշխատանքները ըստ նախնական տվյալների նախատեսվում է ավարտել այսօր երեկոյան ժամը 22.00-ին, որից հետո կվերականգնվի նշված տարածքների ջրամատակարարումը:
Ժամկետների վերանայման դեպքում կծանուցվի լրացուցիչ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների պատճառով ընդհատված ջրամատակարարումը Շենգավիթում, ինչպես եւ նախատեսվել էր, վերականգնվել է ս. թ. հուլիսի 22-ին ժամը 8.00-ին: Ցավոք, 1 ժամ անց վթարվել է ջրագիծը, որով պայմանավորված նորից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 127, 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, ինչպես նաեւ Էրեբունի օդանավակայանի ջրամատակարարումը:
Նշված տարածքներում ջրամատակարարումը նախատեսվում է վերականգնել մինչեւ հուլիսի 23-ը ժամը 8.00-ն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: