Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշոր հրդեհ Նոր Արեշում

Հասարակություն
IMG_8125-15001-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

Հուլիսի 21-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի 45-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Քիչ անց ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 45-րդ փողոցի տներից մեկում է հրդեհ  բռնկվել: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.43-ին, մարվել՝ 17.52-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: