Եթե միայն Հրանուշ Հակոբյանը կամենա (տեսանյութ)
Վերեւում լարախաղաց, ներքեւում գրող, յոթ երեխայի հայր Վլադիմիր Հակոբյանը հանդես է գալիս միայն տոնահանդեսներում, նրան հրավիրում են հանդես գալու անգամ Արցախում։ Ամսվա մեջ մի քանի անգամ է ելույթ ունենում, որոնցից ստացած գումարը չի բավականացնում ընտանիքին օգնելու համար։ Ինքն անձամբ է շրջում ու աշխատանք փնտրում։ Թեեւ ասում է՝ հնությունը չպաշտպանելով չենք կարող նորը ստեղծել, բայց միեւնույն ժամանակ խոսում է մտահոգության մասին. «Հրանուշ Հակոբյանը չի աջակցում, երբ հյուրեր են գալիս Հայաստան, երգիչներին ժամ հատկացնելու փոխարեն, թող ինձ էլ հատկացնեն ժամ, որպեսզի մեր մշակույթը ներկայացնեմ, չի տալիս անգամ համապատասխան վայր՝ գոնե աշակերտների սովորեցնեմ»։ Վեց գրքի հեղինակ է, որոնցից երկուսը լարախաղացության մասին է, իսկ յոթերորդը շուտով լույս կտեսնի, վերնագրել է.«Քաղաքական գրող անկախականները», «Ինչ գին տան,կտամ. եթե 1000 տան՝ կտամ, ասեն՝ 800 դրամ՝ կտամ»։ Այսօր ունենք ընդամենը մի քանի լարախաղաց։ 68–ամյա լարախաղացը փոքրուց սկսել է զբաղվել լարախաղացությամբ։ Երբ լարի վրա է, աշխատում է կենտրոնանալ, որը դժվար է ստացվում. «Վերեւից աղջիկները ավելի լավ են երեւում, հետս կարող է մի բան լինի, աշխատում եմ ոչ մեկին չնայեմ»։ Վլադիմիր Հակոբյանը ասում է. «Եթե Հրանուշ Հակոբյանը ցանկանա, ես կարող եմ լարախաղացությունը առաջ տանեմ»։