Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնատարն առանց վարորդի շրջվել է ձորը

Հասարակություն
ավտո

Հուլիսի 19-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Հառիճավանքի մոտակայքում տեղի է տեղի է ունեցել ՃՏՊ` «ԳԱԶ-50» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզել է, որ նախնական տվյալներով, Հառիճ գյուղի վերջնամասում` «ԶԻԼ-133» մակնիշի 14ԼՕ037 պետհամարանիշի  բեռնատարի վարորդ Հ. Հ.-ն ճամփեզրին կայանել է ավտոմեքենան, դուրս եկել խցիկից և դեռևս չբացահայտված հանգամանքներում` բեռնատարը ինքնաբերաբար շարժվելով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորը` մոտ 6-7 մետր. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը: