A
A
Ձմերուկահամ երեկո Երեւանի կենտրոնում (տեսանյութ)
Կարապի լիճն այսօր լեցուն էր ձմերուկներով։ Մեկնարկել էր ձմերուկի երեւանյան փառատոն 2015–ը։ Շրջակայքում տեղ գտած տաղավարներում,տարբեր ֆուրշետային ընկերությունների եւ անհատների տրված է ժամանակ,որի ընթացքում պետք է յուրաքանչյուր խումբ ձմերուկներից պատրաստի յուրօրինակ կոմպոզիցիաներ։ Հաղթողներին սպասվում են մրցանակներ։ Ոստիկանության աշխատակիցները եւս ներկա էին միջոցառմանն ու ողջ ընթացքում շրջում էին տարածքում։