Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր տաղավարներից նախարարը գնեց սեւ հաղարջ ու եգիպտացորեն (տեսանյութ)

Հասարակություն
nax

«Քաղաքացիներին սակարկեք, եթե ուզում են գներն իջեցնեն՝ իջեցրեք»,–գյուղատնտեսության նախարարի կոչն էր գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառի աշխատակիցներին։ Տոնավաճառն այսօր վերաբացվեց Սարյան փոստատան մոտակայքում. «Այս տարի ավելի շուտ բացեցինք երկրորդ շուկան, քանի որ դրա կարիքը կար։ Վաճառողների թիվը մեծ է՝120-ից ավելի վաճառող կա, քանի որ գյուղացիական տնտեսությունը բերքառատ է ու ուզում են վաճառեն բերքը։ Նպատակը՝գյուղացուն օգնենք իր արտադրանքը իրացնելու հարցում։ Այս տարի արտահանումների խնդիր չունենք. կրկնակի պտուղ բանջարեղեն ենք արտահանել, ծիրանի մթերումը կազմակերպեցինք, շուտով լոլիկի եւ մյուս բանջարեղենի մթերման աշխատանքները կսկսվեն։ Ճիշտ է, Կասյանի շուկայում ավելի շատ են հաճախորդները, բայց շաբաթը մեկ փոխելու ենք վաճառողների տեղերը»։ Նախարարը նշեց նաեւ, որ եթե պահանջարկ լինի, ապա երրորդ տաղավարն էլ կբացեն։ Ապա վաճառողներին հանգստացնելով՝ ասաց. «Մի քիչ մի նեղվեք, լավ կլինի առեւտուրը, գնորդները վաղվանից կշատանան»։ Խորհուրդներ տալով վաճառողներին՝ասաց. «Մի քիչ խակ ես հավաքել, թողեք թող հասնի»։ Նոր տաղավարներից նախարարը գնեց սեւ հաղարջ, եգիպտացորեն։ Գյուղացիներից մեկը ջրի խնդրի հարցը բարձրացրեց. «Պարոն նախարար, չենք ջրել մթերքը, սենց ո՞նց կլինի։ Ջրով ապահովեք մեզ»։ Ի պատասխան գյուղացուն՝ նախարարն ասաց. «Հիմա իմ վրա գոռո՞ւմ ես։ Տեղեր կան, որ ջրի սպասարկումը մի քիչ վատ է, հատկապես Արմավիրի մարզում, բայց աշխատում ենք հարցը լուծել՝ գրաֆիկով մարդկանց ջուր ենք տալիս»։ Նոր տաղավարների վերաբացմանը մասնակցում էր նաեւ Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ով ի պատասխան գնորդներից մեկի հարցին, թե գները այնքան էլ հարմար չեն, ասաց. «Պիտի լավ համոզես տատի, որ լավ համոզես, կիջեցնեն գները»։ Մեր այն հարցին, թե շուկայի գները հարմա՞ր են արդյոք, գնորդներից մեկը պատասխանեց. «Թոշակառուների համար շատ թանկ է, գոնե մի շաբաթվա համար առնում ենք, հետո տեսնենք՝ ինչ կլինի»։