Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհային փոփոխություններ՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում

Հասարակություն
elektra3

Ճանապարհային երթևեկության բարելավման, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի հուլիսի 17-ից Երևան քաղաքի Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան և Վազգեն Սարգսյան փողոցների միջև ընկած հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Դեղատան փողոցի նշված հատվածում երթևեկությունը կլինի միակողմանի՝ Մհեր Մկրտչյան փողոցից Վազգեն Սարգսյան փողոցի ուղղությամբ: Ճանապարհային ոստիկանություն