Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցածր անցողիկ միավորներ՝ բազմաթիվ թափուր տեղերով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
knnutyun

Հայաստանի պետական բուհեր ընդունվողների ցուցակներն արդեն հրապարակված են։ ԳԹԿ-ն ամփոփում է նախնական տվյալները։ Միասնական քննություններին այս տարի մասնակցել է 11,416 դիմորդ, որոնցից անբավարար գնահատական են ստացել 1828-ը։   Դրական գնահատականով մրցույթը չեն հաղթահարել 204-ը։ Պետական բուհեր է ընդունվել 9590 դիմորդ, որոնցից 1693-ը կսովորի անվճար համակարգում։ Չնայած անվճար ուսուցման համար ընդունվողների թիվն այս տարի ավելացել է, բայց ընդհանուր արդյունքներն ամենեւին գոհացնող չեն, բազմաթիվ թափուր տեղեր կան. «Թափուր տեղերի համար դիմորդները դեռ կարող են դիմել իրենց արդեն ստացած գնահատականներով երրորդ փուլի ժամանակ»,-հիշեցնում է ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը։ Պարոն Նասիբյանը ամփոփելով այս տարվա ցուցանիշները՝ ցավով արձանագրում է՝ որոշ մասնագիտությունների գծով անցումային գնահատականները բավական ցածր էին։ Պատճառը ոչ միայն թվի պակասն է, այլ նաեւ որակի. «Հայոց լեզու-բանասիրություն ընդունվողների թիվը տարեցտարի պակասում է, իսկ դրա հետ միասին դիմում են այնպիսի դիմորդներ, ոնց շատ հեշտությամբ կարելի է անբավարար դնել, ես բանասեր եմ ու չեմ ուզում այդ քննություններին մասնակցել, մակարդակը շատ է իջել»։ Այս տարի էլ ԳԹԿ-ում դիմորդներից բողոքներ եղել են։ Խնդիրները հիմնականում տեխնիկական էին, դրանք հեշտությամբ են ուղղվել։ Այս տարի նաեւ արտասովոր դիմումներ են եղել. «Երկու օր առաջ մի կին էր եկել՝ ասում էր իմ երեխան լավն է, 7,25 բալ է ստացել, ինչ կլինի 0,25 ով բարձրացրեք»։ Այս ուսումնական տարվա արդյունքները, սակայն, այսքանով դեռ չեն ամփոփվում, ամեն ինչ պարզ կլինի միայն ներբուհական քննությունների ու ընդունելության երրորդ փուլի ավարտից հետո։