Նաիրիտցիները վաղը համաձայնագիր կկնքեն (տեսանյութ)
Նաիրիտցիներն այսօր կարճատեւ փակել էին Բագրատունյաց պողոտան` պահանջելով չձգձգել իրենց աշխատավարձերի մարման գործընթացը։ Օրվա վերջում «Նաիրիտ» գործարանի մոտ լարվածությունը թուլացավ, քանի որ ներկայացվեց այն համաձայնագիրը, որը կնքելու դեպքում եռօրյա ժամկետում նաիրիտցիները կստանան իրենց աշխատավարձերը։ Փաստաթուղթը ոչ բոլորին է գոհացնում։ Նրանց հույս չի ներշնչում այն փաստը, որ համաձայնագիրը ստորագրելուց հետո աշխատավարձերը կվճարվեն։ Ճիշտ է, չհաջողվեց խոսել կառավարությունից վերադարձող տնօրեն Ռուբեն Սաղաթելյանի հետ, բայց վաղը՝ ժամը 11-ին, կնքվելու է համաձայնագիրը , ըստ որի աշխատակիցները տույժ տուգանքի պահանջ չունեն գործատուից։ Նաիրիտցիները գիտակցում են, որ այս համաձայնագրով զրկվելու են ստանալիք որոշակի գումարից, այնուամենայնիվ, պատրաստ են ստորագրել, միայն թե, վերջապես ստանան այդ գումարները։ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Մանրամասները՝ տեսանյութում։