A
A
Հենրիկ Մալյանի աստղը՝ Շառլ Ազնավուրի հրապարակում
Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, այսօր բացվեց հայ անվանի ռեժիսոր Հենրիկ Մալյանի աստղը: Հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի շրջանակում: Հենրիկ Մալյանը ամենասիրված հայ ռեժիսորներից է; Նրա` «Մենք ենք, մեր սարերը» և «Նվագախմբի տղաները» ֆիլմերը, մինչ օրս էլ համարվում են հայկական կինոյի գլուխգործոցներ: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով աշխատել է Հենրիկ Մալյանի հետ, նշել է, որ աստղը զարդարում է քաղաքը և արտահայտում բոլորի սերը վարպետի նկատմամբ: «Հենրիկ Մալյանը ժողովրդի սիրտն է նվաճել: Նրա ֆիլմերը սիրված են արդեն քանի՜ սերունդ: Նա ստեղծագործական կյանքով ապրող անհատականություն էր»,-նշել է Տիգրան Մանսուրյանը