Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդավառի մասնակիցներին դույլեր են բաժանել

Հասարակություն
vard

Աջափնյակ վարչական շրջանում Վարդավառի առիթով կազմակերպված  հիմնական միջոցառումն ընթացել է «Արմենիա» ՀԲԿ-ին հարող լողավազանի տարածքում, որտեղ ջրի պակաս չի եղել: Ներկաների ոգևորությունը կրկնապատկվել է, երբ  Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակիցներին դույլեր  են բաժանել: Ջրախաղից փոքր-ինչ հոգնած փոքրիկներին նաև հյութ են հյուրասիրել: Վարդավառի ուրախ միջոցառումներ են ընթացել նաև Աջափնյակի տասնյակ բակերում: