Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապահո՞վ են արդյոք Եգիպտոսի հանգստյան գոտիները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
9bf8d2c478c1ff33510507d93b445275

Մոտ մեկ շաբաթ առաջ «Իսլամական Պետության» գրոհայինները ակտիվացան նաեւ Եգիպտոսում. «Վերջին երկու օրերի տվյալներով՝ իրավիճակը շարունակում է մնալ լուրջ ու մտահոգիչ, մի քանի օր առաջ ահաբեկչություն եղավ ոստիկանություն տեղափոխող ավտոբուսի վրա, կարծում եմ` դեռ այս վիճակը երկար կշարունակվի»,- ասում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։ ԻՊ գրոհայինները հիմնականում իրենց գործողությունները իրականացնում են երկրի հյուսիսային մասում՝ Սինայում։ Ըստ արաբագետի՝ սա հատուկ նպատակով է. «Տվյալ շրջանը մի կողմից սահմանակից է Գազային, մյուս կողմից Իսրայելին, իսլամիստները օգտագործում են դա»։ Չնայած այս զարգացումներին՝ Եգիպտոսը շարունակում է մնալ ամենահրապուրիչ հանգստյան գոտիներից մեկն ամբողջ աշխարհում։ Տուրիստական ընկերություններում վստահեցնում են, որ Հուրգադայի ու Շարմ էլ Շեյխի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում նաեւ Հայաստանում։ «Մենք պարզապես տեղյակ ենք պահում՝ այդ երկրի իրավիճակի մասին, հետո հաճախորդի հետ ստորագրում ենք պայմանագիր, որ մենք զգուշացրել ենք եւ դրանից հետո ենք միայն վաճառում ուղեւորության փաթեթը»,- ասում է «Ջոյ Տուր» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Լիլիթ Ալեքսանյանը Սակայն հարկ է հիշեցնել, որ հանգստյան գոտիները բավական հեռու են ռազմական թատերաբեմից. «Եգիպտական իշխանությունները միշտ իրենց ձեռքի տակ են պահում տուրիստական գոտիները, քանի որ զբոսաշրջությունը Եգիպտոսի՝ անկում ապրած տնտեսության ամենակարեւոր ճյուղերից մեկն է»։ Ի դեպ, տարեկան Եգիպտոս է այցելում մինչեւ 10 մլն զբոսաշրջիկ։ Հայ զբոսաշրջիկների թիվը մի քանի տասնյակ հազարը չի անցնում։