Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազգությանը որ կպան, արդեն ես խառնվեցի». եզդի տղայի ու ԴԱՀԿ աշխատակցի գործը (տեսանյութ)

Հասարակություն
marine1

Նազիկ Ամարյանը կառավարության շենքի մոտ բողոքում է, որ անհիմն է որդու նկատմամբ հարուցված մեղադրանքը. ոչ թե իր որդին է ծեծի ենթարկել ԴԱՀԿ ծառայության աշխատակցին, այլ հակառակը. «3 անգամ զենք է հանել, քցել է ոտքի տակ, 3 հոգով հարձակվել են իմ տղու վրա։ Եզդի է, մեջքին մարդ չկա կանգնած, օրենքի մարդ են, բոլորը կանգնել են իրենց մեջքին ու սարքել են որդուս գլխին»,-ասում է Նազիկ Ամարյանը։ Որդին՝Յուրա Ամարյանը, ասում է, որ վիճաբանությունը սկսվեց, երբ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները վիրավորեցին մորը. «Մորս կպան։ Հետո՝ ազգությանը որ կպան, արդեն ես խառնվեցի»։ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվող Յուրա Ամարյանի խափանման միջոցը ստորագրությունն է չբացակայելու մասին։ Վաղվանից կսկսվի գործով դատավարությունը. «Համ ինձ ծեծեն, համ 5 տարի տա՞ն»,-ասում է Յուրա Ամարյանը։ marine2 Միջադեպը տեղի է ունեցել, երբ հարկադիր կատարողները եկել են Ամարյաններին վտարելու Թբիլիսյան խճ. 3/4 շենքի հասցեից, որտեղ հաստատվել էին 1988թ երկրաշարժից հետո։ «Բանկի տերն եկավ ասեց՝բա սա մեր սեփականն է, պիտի դատարկենք։ Ասեցի՝ էլի դատարկենք, բայց ես տուն-տեղ չունեմ, որտեղ գնամ։ Ասացին, թե եթե դուք չազատեք, հարկադիրին ես կաշառք կտամ, փող կտամ իրանց ուզածով կգան կհանեն։ Մի քանի օր անցավ, հարկադիրը մեր գլխին կանգնեց, ասելով՝ դատարկեք, եթե չդատարկեք վատ կլինի»,-պատմում է Նազիկ Ամարյանը։ «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին նշում է, որ պատրաստ են հասնել մինչեւ Եվրոպական դատարան. «Եթե դատարանը, քննիչները, ԴԱՀԿ աշխատակիցները գործ են սարքել քաղաքացիների գլխին, ապա ինչի մասին է խոսքը։ Պահանջում ենք արդարություն»,-ասաց Բորիս Մուրազին։ Կառավարության նամակների և դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին փոխանցվեց նամակ՝ հասցեագրված վարչապետին։ Պարոն Ղազարյանին նաեւ տեղեկացրին, որ վտարելիս հարկադիր կատարողները նաեւ հայհոյել են։ Իսկ հայհոյողներին Ալեքսանդր Ղազարյանն ասաց. «Գլուխը քարովն ա տվել՝ տենց բան ասողը»։