Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ական պատգամավորները «Ալյանս»-ին չեն անդամագրվել

Քաղաքականություն
alyans

Վերջին օրերին մի քանի լրատվական կայքեր շրջանառության մեջ են դնում «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությանը մի շարք պատգամավորների անդամակցելու մասին խոսակցություններ: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ քննարկման առարկա դարձած «Ալյանս»-ի վարչության նիստին քննարկվել են այլ հարցեր, ստեղծվել է գործադիր մարմին և կայացել է www.alyans.am պաշտոնական կայքի շնորհանդեսը: Այլ խոսակցությունները սուտ են և հնարովի: Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանի, Վահե Էնֆիաջյանի և Էլինար Վարդանյանի` «Ալյանս»-ին իբր ապագայում անդամակցելու մասին հնարովի թեմային՝ դա ուղղակիորեն մեր միջև եղած առողջ և ժողովրդանպաստ խորհրդարանական համագործակցությանը խանգարելու համար լրատվական դաշտ նետված կեղտոտ ապատեղեկատվական փորձ է: Թե՛ պարոն Գրիգորյանը, թե՛ պարոն Էնֆիաջյանը և թե՛ տիկին Վարդանյանը արժանավոր մարդիկ ու հարգված գործիչներ են, բայց իրենց հետ նման բանակցություններ երբևէ չեն եղել: Այս մասին հայտնում է «Ալյանս»-ի լրատվական ծառայությունը։