Ռուբեն Վարդանյան. «Մենք ավելի պրագմատիկ ենք, քան դուք՝ բժիշկներդ»
4-րդ միջազգային բժշկական համագումարի ժամանակ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի հիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանը ներկայացնում էր այն աշխատանքները, որոնք, ըստ նրա, գուցե անմիջական կապ չունեն բժշկության հետ, սակայն դրանք ուղղված են մարդկանց կյանքի որակը բարելավվելուն։ Համաժողովի մասնակիցներից մեկը հարց ուղղեց Ռուբեն Վարդանյանին. Հայաստանում հսկայական գումարներով եկեղեցիներ են կառուցվում, մի՞թե ճիշտ չէր լինի, եթե այդ գումարներն ուղղվեին հասարակության առողջության ամրապնդմանն ուղղված ծրագրերին։ Պարոն Վարդանյանը պատասխանեց, որ իրենք կարևորում են առողջապահական ծրագրերը և իրենց ծրագրերում մշտապես ընդգրկում են այդպիսիք։ «Մենք ավելի պրագմատիկ ենք, քան դուք՝ բժիշկներդ»,- հավելեց նա։ Հիշեցնենք, որ հուլիսի 2-ից 4-ը Հայաստանում անցկացվեց 4-րդ միջազգային բժշկական համագումարը։ Համագումարին մասնակցում էին միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, աշխարհահռչակ հայ բժիշկներ։