A
A
Հատուկ քննչական ծառայությունը խրախուսո՞ւմ է գլխատելու և բռնաբարելու կոչ անող պատգամավորին
2015թ.-ի հունիսի 29-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի որոշումը, համաձայն որի մերժվում է քրեական գործի հարուցումը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով: ՀՔԾ վարչության պետի տեղակալը գտնում է, որ «/…/Ազգային Ժողովի պատգամավորի կողմից զանգվածային լրատվության միջոցով հրապարակային արված վերը նշված արտահայտությունները սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու իրական սպառնալիք չեն հանդիսացել, դրանք իրականացնելու իրական վտանգ չի եղել, որպիսի պայմաններում բացակայում է քրեական գործ հարուցելու հիմքը՝ այն փաստական տվյալները, որոնք վկայում են կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին/…/ »: Այսպիսով՝ ՀՔԾ-ի տրամաբանությունից ելնելով՝ կարող ենք հասկանալ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է զանգվածային լրատվական միջոցներով հայտարարել, որ գլխատելու և բռնաբարելու է մարդու իրավունքները խախտող պաշտոնյաներին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ