Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտյալը բողոքարկում է ՔԿՀ-ի որոշումը

Հասարակություն
cmah

Այսօր Նուբարաշեն ՔԿՀ-ում արտագնա կարգով քննվում էր ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի դիմումը։ Նա դիմել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ վիճարկելով ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի որոշումը՝ իր պայմանական ազատման հարցի քննարկումը 1 տարով հետաձգելու մասին: Ստեփան Գրիգորյանն արդեն 20 տարի է՝ գտնվում է անազատության մեջ է, եւ ըստ քրեական օրենսգրքի ՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի եւ փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին: «Ընդամենը հիմնարկի ղեկավարության կողմից խախտվել է օրենքը»,- այսօր դատարանում հայտարարեց ցմահ դատապարտյալը։ 1997 թ.-ի դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ սպանության գործով որպես մասնակից Ստեփան Գրիգորյանը դատապարտվել է մահապատժի։ Իսկ 2003 թ. Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Այսօրվա դատական նիստը շատ կարճ տեւեց, քանի որ դատախազ Հայկ Մովսիսյանը գործին ծանոթ չէր եւ ժամանակ խնդրեց փաստաթղթերին ծանոթանալու համար։ Դատական նիստը կշարունակվի հուլիսի 7-ին։