«Ոստիկանությունը ցանկացած պահի կարող է դիմել գործողության» (տեսանյութ)
ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը համարում է, որ Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող քաղաքացիների շրջանում կան սադրիչներ, սակայն ոստիկանությունը նրանց բերման չի ենթարկում, քանի որ դա, ըստ նրա, կնշանակի նոր սադրանք։ Հարցին՝ ինչո՞ւ է ոստիկանությունը հայտարարում, որ հավաքն անօրինական է, սակայն շարունակում է թույլատրել դրա անցկացումըև որևէ գործողություն չի իրականացնում, Հունան Պողոսյանը պատասխանեց, որ դա ներքին պայմանավորվածությունների արդյունք է ցուցարարների հետ, իսկ գործողոթւյուն, ըստ փոխոստիկանապետի, կարող է իրականացվել ցանկացած պահի։ Այն, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ներողություն է խնդրել ոստիկանության բռնի գործողությունների համար, խոսում է նրա դաստիարակության, խիզախության ու համարձակության մասին, Լրագրողների կողմից հիշեցումն այն մասին, որ միջազգային տարբեր կազմակերպություններ խստորեն քննադատել են ոստիկանության կողմից ոչ համաչափ ուժ կիրառելու հանգամանքը, վրդովվեցրեց Հունան Պողոսյանին. «Ես չեմ կարող լուրջ վերաբերվել մի կարծիքի, որը վայրկյաններ հետո է հնչել։ Մեր թերությունները առաջին հերթին մեզ են տեսանելի»,- նշեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում