A
A
Օսիպյանը հետաքրքրվում էր` ինչի համար է բարիկադների վրայի շարժիչը
Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցել էր Բաղրամյան փողոցի «բարիկադներին» եւ հետաքրքրվում էր` ինչի համար է բարիկադների վրայի շարժիչը (դվիժոկը): Պարզեց, որ այն բաձրախոսի համար է դրված:
Ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր, շտապ օգնության մեքենան ժողովրդի միջով հասավ։ Ընդհանրապես ամեն ինչ այստեղ կազմակերպվում է շատ արագ։
Հնչում է երաժշտություն, բազմությունը հոծ է։ Երգում են ազգային ազատագրական, ժողովրդական երգեր, պարում են քոչարի։
Հոգեւորականները կանգնած են ժողովրդի դիմաց։
Կոչեր են հնչում, որ ամենադժվար ժամերին` առավոտյան 4- 8-ը մարդիկ չհեռանան։
