Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենտրոնի ոստիկանությունից մի հոգու բաց են թողել

Քաղաքականություն
kentron-vost

Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում այս պահին  14 հոգի կա, որոնք բերման են ենթարկվել էլեկտրաէներգիայի թանկացումների դեմ պայքարի ակցիան ոստիկանության կողմից ցրելու հետեւանքով։ Քիչ առաջ այստեղից բաց թողեցին Կորյուն Դավթյանին։ Նրա նկատմամբ սահմանված 3 ժամում մեղադրանք չի առաջադրվել, եւ վկայի կարգավիճակ տալով՝ փաստաբանի միջնորդությամբ բաց են թողել։ Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը։ Բակում են նրա հարազատները։ Մեր թղթակցի հետ զրույցում նրա մայրը անհանգստություն է հայտնել եւ ասել, որ վատ կանխազգացում ունի. եթե նախորդ անգամները Վիլենին բաց են թողել, այս անգամ գործ կհարուցեն՝ ասել է մայրը։ Ոստիկանությունից մեր թղթակիցը փորձել է որոշակի տվյալներ ճշտել, շենքը հսկող ոստիկաններից մեկն ասել է, որ լրագրողներին տեղեկություն չեն տալիս։