Բացել լրահոսը Փակել լրահոսը
1-1-800x533
A A
Տեսանյութեր Հասարակություն

5 ոստիկան ազատվել է ծառայությունից․ ՆԳՆ (տեսանյութ)

ՆԳ նախարարության ներքին կարգապահության ապահովման հիմքում յուրաքանչյուր դեպքով օբյեկտիվությունն ու պատշաճ արձագանքն է, միաժամանակ հանրության առջև թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել ապրիլի 3-ին։ Նիստը նախագահել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Խաչատուր Իգիթյանը։

Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», իսկ երեք ծառայողի նկատմամբ ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը։