Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

33-րդ ավարտական հանդեսը՝ Նյու Յորքի հայկական վարժարանում

Հասարակություն
216

Հունիսի 19-ին Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Ամենօրյա Ազգային վարժարանում մեծ շուքով նշվեց 33-րդ ավարտական հանդեսը, որ կազմակերպել էր վարժարանի տնօրինությունը։Դրոշակների մուտքի արարողությունից հետո հնչեցին ԱՄՆ և ՀՀ օրհներգերը։ Բացման աղոթքը կատարեց Սրբոց Նահատակաց եկեղեցու հովիվ, Արժանապատիվ Տ․Աբրահամ քահանա Մալխասյանը։ Օրվա հանդիսավարն էր վարժարանի տնօրեն, վաստակաշատ մանկավարժ Զարմինե Պողոսյանը, որը շնորհավորելով շրջանավարտներին, ցանկացավ նրանց, որ կյանքում գտնեն իրենց արժանապատիվ տեղը, չմոռանալով նաև մայրենի՝ Հայոց լեզուն ։ «Սկզբնական տարիներին՝ 1968թ․վարժարանը ունեցել է միայն նախադպրոցական տարիքի երեխաներ, իսկ հետագայում դպրոցում սկսել են գործել առաջինից մինչև վեցերորդ դասարանները, որոնց 33-րդ շրջանավարտական հանդեսը նշվում է այսօր։ Համեմատած մյուս տարիների հետ, այս տարվա շրջանավարտները երեքն են։ Ասեմ նաև, որ 2018թ․կնշվի մեր Ամենօրյա Ազգային Վարժարանի 50-ամյակը»,– ասաց Զարմինե Պողոսյանը։ Օրվա հայտագիրը բազմազան էր, որտեղ ընդգրկված էին հայերեն և անգլերեն երգեր (խմբավար՝ Անահիտ Պողոսյան, դաշնակահարուհի Նուարդ Ծ․Տատուրյան): Շրջանավարտներին իր ողջույնի խոսքն ասաց 1995թ․ շրջանավարտ, բժիշկ Արին Փիրամզատյանը։ Օրվա պատվավոր հյուրն էր ճանաչված դաշնակահարուհի Կարինե Պողոսյանը, որն իր ելույթը նվիրեց շրջանավարտներին. «Սա մեր երկրորդ տունն էր։ Ինչ որ սովորեցինք՝ այս դպրոցեն ներս սովորած ենք։ Մենք այս վարժարանին մեջ մեծացացած ենք։ Տնօրենուհի տ․Պողոսյանը սովրցած է և մեզի ըսած է, որ մեր դպրոցի անունը միշտ բարձր պահենք։ Շնորհակալություն մեր ծնողներուն և ՍՆԱՎ-ին դասագրքերեն դուրս ստացած կրթության համար»։ Հանդիսավոր պայմաներում շրջանավարտները ստացան ավարտական վկայականներ։ Երեկոյի վերջում շրջանավարտներին շնորհավորեց իր հայրական մաղթանքները հղեց ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդարանից՝ Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը։ Հանդեսին բացվել է նաև Ռոբերտ Կարապետյանի «Սուրբ Խաչ, Հույսի Խորան» գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը։ Հեղինակը հայտնեց նաև, որ այս լուսանկարները սեպտեմբերի 6-ին կցուցադրվեն նաև Երևանում ։   ԱՇԽԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ Լուսանկարները՝   ԻՎԵՏԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ 1 3 4