Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդունվում են պետական մրցանակի հայցման աշխատանքները. մինչեւ 5 միլիոնի դրամական պարգեւ

Հասարակություն
552bc30af7cacb3f9929f47f0778392b

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ա հրամանագրի համաձայն՝ հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու նպատակով ստեղծված 8 համապատասխան հանձնախմբերը տեղեկացնում են, որ ընդունվում են պետական մրցանակի հայցման աշխատանքները։ Գրականության և արվեստի բնագավառի՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, թատերական արվեստի և կինոարվեստի ոլորտների, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառի ստեղծագործությունները մրցանակի կարող են ներկայացվել հեղինակների, ստեղծագործական միավորումների, ինչպես նաև համապատասխան բնագավառների այլ կազմակերպությունների կողմից։ Ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի հայցման կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, բաժանմունքների, պետական գիտահետազոտական ինստիտուտների և կենտրոնների, պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի գիտական խորհուրդների կողմից: Մրցանակաբաշխության կարող են ներկայացվել՝ ա) ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների միայն այն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, որոնք առաջին անգամ իրագործվել (կառուցվել-ավարտվել) են 2012թ. սեպտեմբերի 1-ից հետո. բ) գրականության և հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, թատերական արվեստի և կինոարվեստի բնագավառների միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել կամ բեմադրվել են 2013թ. սեպտեմբերի 1-ից հետո։ Որպես մրցանակ շնորհվում են՝ մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով։ Ստեղծագործությունները մրցանակի հայցման են ներկայացվում 2015 թվականի հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը։ Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել. 1. Գրականության և հրապարակախոսության հանձնախումբ (նախագահ՝ Արամ Գրիգորյան, հասցե՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 3, Հայաստանի գրողների միություն, հեռ. 56-45-70) 2. Երաժշտության հանձնախումբ (նախագահ՝ Դավիթ Ղազարյան, հասցե՝ ք. Երևան, Սայաթ-Նովայի 15, Հայաստանի երաժշտական ընկերություն, հեռ.՝ 58-04-23) 3. Կերպարվեստի հանձնախումբ (նախագահ՝ Ռոբերտ Էլիբեկյան, հասցե՝ ք. Երևան, Աբովյան 16, Հայաստանի նկարիչների միություն, հեռ.՝ 56-47-24, 56-48-53) 4. Թատերական արվեստի հանձնախումբ (նախագահ՝ Անելկա Գրիգորյան, հասցե՝ ք. Երևան, Հանրապետության հրապարակ 4, Հայաստանի պատմության թանգարան, հեռ.՝ 58-27-61) 5. Կինոարվեստի հանձնախումբ (նախագահ՝ Դավիթ Մուրադյան, հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 18, Հայաստանի ազգային կինոակադեմիա, հեռ.՝ 54-05-28) 6. Ճարտարապետության և քաղաքաշինության հանձնախումբ (նախագահ՝ Սաշուր Քալաշյան, հասցե՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 17, Հայաստանի ճարտարապետների միություն, հեռ.՝ 56-15-06) 7. Ճշգրիտ և բնական գիտությունների հանձնախումբ (նախագահ՝ Գագիկ Կրյուչկյան, հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, թիվ 304 սենյակ, հեռ.՝ 060-71-03-48060-71-03-48) 8. Հումանիտար և հասարակական գիտությունների հանձնախումբ (նախագահ՝ Յուրի Սուվարյան, հասցե՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք, հեռ.՝ 52-13-62)։  

Վերջնաժամկետ` 15.09.2015