Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկխոսության հայաստանյան միակ հարթակը (տեսանյութ)

Հասարակություն
dijiteq

«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 19-ին։ Ֆորումին մասնակցում են ավելի քան 60 ընկերություններ՝ ՏՏ ոլորտի եւ բիզնեսի այլ բնագավառներից, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտի կազմակերպություններ։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը տեղեկացրել է, որ պետությունը տեխնոլոգիաների ամենամեծ պատվիրատուն է ներքին շուկայում, քանի դեռ մեր երկիրը տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից չի հասել շատ մեծ հաջողությունների։ «Իհարկե տարեցտարի զգում ենք այդ հաջողությունները, բայց մեծ ճանապարհ ունենք անցնելու, այս առումով ակնկալում ենք պետության եւ կառավարության ակտիվ մասնակցությունը ոչ միայն աջակցության, այցելելու, ֆորումը բացելու, այլև հատկապես թեմատիկ քննարկումներին մասնակցելու առումով։ Շատ ուրախ կլինենք, որ այս տարի արձանագրենք նախարարների կամ փոխնախարարների մասնակցություն թեմատիկ քննարկումներին»,- ավելացրեց նա։ Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարի տեխնոլոգիական լուծումներ կիրառող ոչ ՏՏ ոլորտի ընկերություններին անակնկալ է սպասվում։ Հունիսի 20-ին առաջին անգամ ֆորումի շրջանակներում տեղի կունենա մրցանակաբաշխություն։ «Դիջիբիզնես» անունը կրող մրցանակը տարբեր անվանակարգերով կշնորհվի այն ընկերություններին, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառում են առաջատար տեխնոլոգիական լուծումներ։ Ի դեպ, «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը բիզնեսի եւ տնտեսության այլ բնագավառների միջեւ երկխոսության հայաստանյան միակ հարթակն է։