Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիսիանի Աղիտու – 3 քարայրում պեղումները շարունակվում են

Հասարակություն
unnamed212

23 հազար տարվա վաղեմության ոսկրյա ասեղ, ծովախեցիներից կախիկներ, դամբարան ու էլի հետաքրքիր ու հնագիտական շատ նյութեր են հայտնաբերվել Աղիտու-3 քարայրից: 6 տարի շարունակ այստեղ պեղումներ է կատարում հայ-գերմանական արշավախումբը: Հազարամյակներ առաջ մարդիկ ունեցել են լանդշաֆտում շրջելու բավական լայն հնարավորություն, եզրակացնում են մասնագետները: Մինչ օրս կատարված պեղումները հիմք են տալիս եզրակացնելու՝ Աղիտուիի քարայրը մ.թ.ա. 40.000 տարվա վաղեմություն ունի: Հայ-Գերմանական համատեղ արշավախումբ այս տարի եւս հնագիտական աշխատանքներ է կատարում Սիսիանի Աղիտու – 3 քարայրում: Այս հուշարձանը Հայաստանի տարածքում հայտնաբերված եւ լավ վիճակում պահպանված առաջին շերտագրված հուշարձանն է, որը շատ հարցերի պատասխաններ է տալիս անատոմիապես ժամանակակից մարդու դեպի Հայաստան ներթափանցման մասին: Սա Հայաստանի առաջին քարայրն է, որտեղ հայտնաբերվել է անատոմիապես ժամանակակից մարդու երկարատեւ գործունեության հետքեր,- նշում է Հնագիտություն եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ծրագրի ղեկավար Բորիս Գասպարյանը: unnamed1 Ըստ նրա՝ այս տարվանից հետախուզական աշխատանքներ են իրականացնում նաեւ Աղիտու-3 քարայրից քիչ այն կողմ գտնվող Աղիտու -7 քարայրում: Ենթադրվում է, որ այստեղ մարդիկ եկել են կամ Իրանական բարձրավանդակից, կամ Արաքսի հովտից: Ինչն է եղել պատճառը, որ այդ մարդիկ եկել են 1600 մ բարձրության վրա գտնվող այս տարածք: Սիսիանի կլիմայական պայմանները բավականին դաժան են ամռանը շատ շոգ է, իսկ ձմռանը շատ ցուրտ,- ասում է Բ. Գասպարյանը: -Ես կարծում եմ՝ այս մարդկանց այստեղ պիտի որ գրաված լիներ նախ վանակատի կամ օբսիդիանի երեւեկումները, որոնցով խիստ հարուստ է Սյունիքի բարձրավանդակը եւ երկրորդը՝ հարուստ կենդանական, բուսական աշխարհը: Մարդիկ քարայրներում մշտական բնակություն չեն հաստատել. կարծիք է հայտնում Բորիս Գասպարյանը: Այս տարվա կարճատեւ պեղումների նպատակն է ամբողջացնել արդեն իսկ պեղած հատվածների ընդհանուր պատկերը, դրանց հիման վրա հոդվածներ հրապարակել, այնուհետեւ գիրք տպագրել: unnamed Նմանօրինակ քարայրային հուշարձաններ հայտնաբերվել են հարեւան Վրաստանում, Իրանում եւ Թուրքիայում: Թուրքիայում պեղված հուշարձանները Միջերկրական ծովի ափին են: Վրաստանում դրանք հիմնականում կենտրոնացած են Սեւ ծովի, Լիոնի գետի ավազանին: Իրանինն էլ բնականաբար Ուրմիայից այն կողմ: Այդ մշակույթները շատ նմանություններ ունեն: Արանքում ուղակի սպիտակ բիծ, դատարկություն: Աղիտուն կարծեք մի հենակետ էր, որը լրացրեց նաեւ բացահայտեց այդ կապերը,- ասում է ծրագրի ղեկավարը: Հնագիտության եւ ազգագրություն ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանի խոսքով անատոմիապես ժամանակակից մարդը տիրապետել է բավական լայն լանդշաֆտի: Այս տարի մասնագետները պեղումներ են կատարում 6 մետր խորության վրա: Այս 6 մետրանոց սեկվենցիան ներկայացնում է սկզբից միջնադարյան, հետո անտիկ, այնուհետեւ քարեդարյան մարդու բնակեցման շերտեր,- նշում է Բ. Գասպարյանը: Ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում մարդու համար քարայրներն ունեցել են կարեւոր նշանակություն: Տարբեր ժամանակների մարդու համար քարայրը ծառայել է տարբեր նպատակների: Քարե դարի մարդու համար այն ծառայել է որպես կացարան: Անտիկ բնակչության համար եղել է գերեզմանոց, թաղման տեղ եւ միգուցե նաեւ սրբազան լանդշաֆտ: Միջնադարյան մարդու համար՝ պատսպարվելու վայր: 2014թ.-ին ես այցելեցի Երեւան: Էնդրյու Քենդլին ճանաչում եմ շատ երկար տարիներ, նա ինձ առաջարկեց ուսումնասիրել այդ անտիկ դամբարանի մեջ եղած ոսկորները եւ ես զբաղվեցի այդ մարդաբանական նյութի ուսումնասիրությամբ, որը ուներ բավականին լավ պահպանվածություն եւ շատ հետաքրքիր ինֆորմացիա այդ մարդկանց մասին: Հետո ես առաջարկություն ստացա աշխատել այստեղ եւ անմիջապես մասնակցել պեղումներին,- ասում է մարդաբան Բեա Մելթեյը: Բեան 2 տարի շարունակ աշխատել է Սիրիայում, մասնակցել քարանձավների պեղման աշխատանքներին: Աղիտու-3 քարայրը նրան շատ է գրավել, հետաքրքր նյութեր կան ասում է: Այստեղ պեղումները կշարունակվեն այնքան ժամանակ, միչեւ որ սպառվի հնագիտական նյութը ասում է Բորիս Գասպարյանը: Արմեն Հովակիմյան, Սիսիան