Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հասարակություն
hqk

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության դեպքի առթիվ։ Հունիսի 15-ի առավոտյան Շիրակի մարզային քննչական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում հայտնաբերվել է երիտասարդի դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է զինվորական համազգեստով երիտասարդի դի՝ կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքի հետքերով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է սպանված երիտասարդի ինքնությունը, ով Գյումրիում տեղակայված թիվ 102 ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովն է։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն)։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչները։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին