Աղմուկ և վիճաբանություն մարզահամերգային համալիրի տարածքում (տեսանյութ)
Մարզահամերգային համալիրի մերձակա տարածքում այսօր ժամեր շարունակ վիճաբանության ձայներ էին հնչում։ Այստեղ էին քաղաքապետրանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողական վարչության աշխատակիցները, որոնք եկել էին տեղադրված տաղավարները ապամոնտաժելու: Ըստ նրանց` այստեղ բարեկարգում իրականացնողները չունեն թույտվություն քաղաքապետարանից։ «Էս ամեն ինչը ապօրինի ա, մարդիկ զամմինիստրի անունն էին տալիս որ տեղյակ ա, բայց նրանք ոչ մի բանից տեղյակ չեն: Մեր պետը զանգեց, ասեցին քանդվում ա էդ ամեն ինչը»,- Ա1+-ին ասաց քաղաքապետարանի աշխատակիցը: Մարզահամերգային համալիրի տնօրեն, հայտնի ջազմեն Վազգեն Ասատրյանից եւս չկարողացանք պազաբանում ստանալ։ Իսկ օրեր առաջ նա հայտնել էր, որ Եղեռնի զոհերի հուշահամալիրից մոտ, 800 մետր հեռավորության վրա սրճարանը բարեկարգվում է քաղաքապետրանի իմացությամբ։ «Պարոն Տարոն Մարգարյանը, փոխքաղաքապետ Կամոն Արեյանը, որ իմացան ես եմ ստեղ ուրախացան, քանի որ գիտեին, որ տարածքը կկանաչապատվի, կկտրվի, կջրվի»,- նշեց նա։ Ըստ տնօրենի՝ այստեղ սոսկ բարեկարգման աշխատանքներ են իրականցվում, շինարարություն կամ կառուցապատում չկա։ «Սրճարանը կառուցված է եղել 83 թվականից, միշտ ա եղել, ամեն ամառ եղել ա և մանավանդ վատ ա եղել, քյաբաբնոց ա եղել, որը վերացնում ենք: էդ շաուրմա... բան նմանատիպ բաները չի լինելու, մարդիկ գալիս են ընտանիքներով, սուրճ են խմում, մանկական հրապարակ ա լինելու, իսկ ինչո՞ւ ոչ, ինչը լավ բանա՝ բողոքում են, իսկ ինչ վատ ա` ձեն չեն հանում» Վազգեն Ասատրյանը նաեւ հայտնել էր, որ այստեղ ստացված հասույթով վճարելու են համալիրի աշխատակիցների աշխատավարձերը։ Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրը գտնվում է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում։