Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդարադատության նախարարության պաշտոնյան կաշառք է պահանջել (տեսանյութ)

Հասարակություն
191f7501eb543d1768753762a9b5e8ad

Հերթական օպերատիվ տեղեկությունն են իրացրել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները: Վարչություն է հրավիրվել երեք քաղաքացի, որոնք այս տարվա ընթացքում վնասված տրանսպորտային միջոցներ են ներկրել հանրապետություն: Նրանք հաղորդում են տվել, որ ավտոմեքենաների վնասվածքների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար դիմել են Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության ավագ մասնագետ Ստեփան Միսակյանին, որը հանդիսանում է պաշտոնատար անձ: Ներկրված մեքենաների վնասի չափը բարձր գնահատելու, նաև արհեստական խոչընդոտներ չստեղծելու և եզրակացություններն արագ տրամադրելու համար Միսակյանը նրանցից երկուսից պահանջել ու ստացել է 200-ական դոլար, իսկ երրորդից` 40 հազար դրամ կաշառք: Ընդ որում, մեկ դեպքում կաշառքը տրվել է միջնորդի ձեռքով: