Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ոստիկանությունում հյուրընկալվել են բարձրաստիճան պաշտոնյաներ

Հասարակություն
73

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար ՀՀ ոստիկանությունում Հունիսի 8-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Վլադիմիր Գասպարյանը կարևորեց եվրոպական կառույցների հետ գործակցությունը, մասնավորապես՝ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում, որոնք ուղղված են օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, համակարգի արդիականացման խնդիրների լուծմանը: Նատալյա Վուտովան նշեց, որ Եվրոպայի խորհուրդը շրջանառության մեջ է դնում գործողությունների նոր ծրագիր, և սերտ համագործակցություն է ակնկալվում Հայաստանի ոստիկանության հետ՝ կոռուպցիայի, կիբեռհանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարում: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ոստիկանությունը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել նշված ոլորտներում, իսկ ընտանեկան բռնությունների դեմ պայքարը բարձրացվել է որակական նոր աստիճանի, ինչի վկայությունն է համապատասխան ստորաբաժանման վերակազմավորումը վարչության, ինչը էապես ընդլայնել է աշխատանքի ծավալներն ու արդյունավետությունը: Անդրադառնալով ոստիկանության բարեփոխման երկրորդ փուլում ծառայությունների գիտատեխնիկական հագեցման և արդիականացման խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը հույս հայտնեց, որ եվրոպական կառույցների հետ համատեղ աշխատանքը այսուհետ էլ կտա ակնկալվող արդյունքներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: ....... ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ ոստիկանությունում Հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Մուբարաք Աբդալլա ալ Կասիմիին: Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը նկատեց, որ երկու երկրների ոստիկանական կառույցները փոխգործակցության մեծ փորձ ունեն Ինտերպոլի գծով, սակայն անհրաժեշտ է որակական նոր մակարդակի բարձրացնել հարաբերությունները, անցնել ուղղակի աշխատանքի, մասնավորապես՝ թրաֆիքինգի, տնտեսական հանցագործությունների հակազդման, հետախուզվողների հայտնաբերման և էքստրադիցիայի ոլորտներում: Ջասիմ ալ Կասիմին Վլադիմիր Գասպարյանին փոխանցեց ԱՄԷ-ի ներքին գործերի նախարարի ուղերձը՝ անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցությունը խորացնելու առաջարկով, և հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ հանցագործությունների համատեղ նախականխման և կանխարգելման ծրագրերը կյանքի կոչելու, ինչպես և հայ գործընկերներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար: Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց համակարգում ընթացող բարեփոխումների արդյունքները, հանցագործությունների կանխարգելման մեխանիզմները և հավաստեց, որ Հայաստանի ոստիկանությունը բաց է գործընկերության և համատեղ աշխատանքի համար՝ ի շահ երկու երկրներում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության և քաղաքացիների անվտանգության ապահովման: Հանդիպումն անցավ փոխըմբռնման ջերմ մթնոլորտում:   unnamed8