«Փաստաբանը ուտում է, մայրիկի վրա ջղայնանում է, պաշտպանում է գողերին»
«Կարապետ փաստաբանը գրում է, փաստաբանը ուտում է, փաստաբանը մայրիկի վրա ջղայնանում է, փաստաբանը կարդում է». «Ո՞վ է փաստաբանը» թեմայով այսպիսի շարադրություն է գրել 6 տարեկան Աֆինա Աղաջանյանը։ Նախորդ տարվա հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում փաստաբանների երեխաների համար Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել, որի ընթացքում երեխաները ներկայացրել էին շարադրություններ։ Շարադրությունները փաստաբանների պալատի կայքում հայտնվել են օրեր առաջ։ 7 տարեկան Արսեն Զոհրաբյանը գրել է. «Փաստաբանները մարդկանց իրավունքներն են պաշտպանում։ Փաստաբանները միշտ ուշ են տուն գալիս։ Ամբողջ օրը աշխատում են եւ երեխաների հետ քիչ են շփվում»։ 7 տարեկան Վահե Սիմոնյանն էլ իր հայրիկին այսպես է ներկայացրել. «Իմ հայրիկը փաստաբան է։ Նա պաշտպանում է գողերին։ Նրա անունը Լիպարիտ է։ Նրանք այդպես գումար են վաստակում։ Եւ տան համար սնունդ են առնում, մեզ համար շորեր»։ Փաստաբանների երեխաների շարադրությունները կարող եք կարդալ այս հասցեով