Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յոթ միլիարդ երազանք. խնամքով սպառիր

Հասարակություն
բան

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ Այս տարվա Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեման է` «Յոթ միլիարդ երազանք: Մեկ մոլորակ: Խնամքո՛վ սպառիր»: Մարդկությունը շարունակում է սպառել  ավելի շատ բնական ռեսուրսներ, քան մոլորակը կարող է կայուն կերպով ապահովել: Երկրագնդի էկոհամակարգերից շատերը մոտենում  են վճռորոշ բեկումնային կետերի: Ժամանակն է, որ փոխվենք: Կայուն զարգացման նպատակը բոլոր մարդկանց կյանքի որակը բարձրացնելն է՝ առանց շրջակա միջավայրի վատթարացումը սաստկացնելու և առանց վտանգելու հետագա սերունդների`ռեսուրսներից օգտվելու կարողությունը: Մենք կարող ենք սա անել մեր սպառման կառուցվածքը փոխելու միջոցով՝ անցնելով այնպիսի ապրանքների օգտագործման, որոնց համարավելի քիչ էներգիա, ջուր և այլ ռեսուրսներ են ծախսվում, ինչպես նաև ավելի քիչ սննդամթերք վատնելով: Վերափոխման այս տարում, երբ հույս ունենք մեծ առաջընթացի ականատես լինել կայուն զարգացման և կլիմայի փոփոխության ասպարեզում, եկեք Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նշենք՝ավելի լավ գիտակցելով մեր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Եկեք մտածե՛նք մեր կողմից կատարվող ընտրությունների բնապահպանական հետևանքների մասին: Եկե՛ք դառնանք մեր մոլորակի ավելի լավ տնտեսվարներ: